Լորը տրյուֆելով և գետնախնձորի խյուսով Մինիմալիստական և գունեղ ափսեում տեսնում եք սնկերից պատրաստված փետուր, որն այս ուտեստի հիմնական կոնցեպտուալ տարրն է։
Լայմի սորբեթ Համերի զգայարանները թարմացնելու ժամանակն է, քանի որ անցնում ենք աղանդերին։ Մեր քիմքը քաղցրին նախապատրաստելու և համային փունջն ամբողջությամբ ու խորությամբ զգալու լավագույն տարբերակը շեֆի կողմից առաջարկվող այս նախա-աղանդերն է՝ լայմի սորբեթը։
Ստերլետ բանջարեղենով և հայկական կանաչիներով Այս ուտեստում հայկական բանջարեղենը և կանաչիների բույլը լավագույն ձևով փոխլրացնում են ստերլետի հարուստ համը, որտեղ մթերքներն առանձնանում են ջրից ստացած թեթևությամբ և հողից վերցրած ուժով։
Շոկոլադ, Դիլիջանի տրյուֆել, սպիտակ սունկ Ախթամար բրենդիով շոկոլադ, դիլիջանյան տրյուֆելից պաղպաղակ և սպիտակ սունկ․ անհավանական թվացող աղանդեր, որը մեր քիմքի համար բացահայտում է համային բոլորովին նոր, միաժամանակ հակասական ու ներդաշնակ ճամփորդություն։
Պանրով տորթ՝ թառափով և սև ձկնկիթով Ձեր առջև դրված ափսեում միաձուլվել են պանրի և թառափի նուրբ համերը, որոնք, փոխլրացնելով իրար, ստեղծում են լիարժեքության և ներդաշնակության զգացողություն։
Ցլի պոչեր, նեխուրի արմատ, տրյուֆել Շեֆ-խոհարարի յուրահատուկ ստեղծագործությունը, որտեղ նա չի վարանել համադրել արտահայտիչ և ընդգծված համով տարբեր մթերքներ։ Ցլի փոչերն այս ուտեստում նեխուրի ազդեցությամբ համային կրկնակի շեշտադրում են ստանում։
АMUSE-BOUCHE ՇԵՖ-ԽՈՀԱՐԱՐԻՑ Տհալ կամ երբեմն օգտագործվող՝ ղավուրմա, հայկական իշխան երկու տեքստուրայով և հայկական կանաչիներով տապակա հավկիթով կամ Արցախյան ճլմբուր։
Էջմիածնի ապուր Ձեր առջև հայկական ավանդական ապուրներից մեկի մեկնաբանությունն է հեղինակային խոհանոցում։
Բազուկ` մարակույայի և այծի պանրի համադրությամբ Սա շեֆ-խոհարար Կարեն Խաչատրյանի լավագույն ստեղծագործություններից մեկն է, որտեղ հայկական բնաշխարհից ոգեշնչված համերը հատում են տարածական սահմանները և հարստանում աշխարհի այլ մթերքների առանձնահատկություններով։